Դիսնեյը պլանավորում է ABC News Group և Disney Entertainment Networks բաժիններում նվազեցնել աշխատուժի մոտ 6%-ը . գրում է Reuters-ը։
Այս քայլը կապված է հեռուստատեսային լսարանի նվազման հետ։ Աշխատանքից հիմնականում կազատվեն ABC News-ի աշխատակիցները։
Ըստ աղբյուրի՝ ABC-ի որոշ շոուներ, այդ թվում՝ «20/20»-ը և «Nightline»-ը, միավորվելու են։ Disney-ը նաև միավորում է իր թվային խմբագրական և սոցիալական խմբերը:
ABC News - ը դեռ չի մեկնաբանել այս լուրը։