Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին հայր է դարձել. նա որդի է ունեցել։ Երեխայի մայրը Շիվոն Զիլիսն է՝ SpaceX-ի և Neuralink-ի նախկին աշխատակիցը, որից միլիարդատերն արդեն ունի երեք երեխա: Երեխայի ծննդյան մասին նա հայտնել է «X»-ի էջում, նրա անունը Սելդոն Լիկուրգ է։
Մասկն այժմ համարվում է առնվազն 14 երեխաների հայր՝ չորս տարբեր կանանցից: Նրա առաջնեկը, որը ծնվել է կանադացի գրող Ջասթին Մասկի հետ ամուսնության ընթացքում, մահացել է մանուկ հասակում։ Ավելի ուշ զույգը երկվորյակ ու եռյակ է ունեցել։ Երգչուհի Գրայմսից միլիարդատերը ունի ևս երեք երեխա:
Մասկը, բազմիցս հսյտարարել է, որ իր առաքելությունն է համարում «ժողովրդագրության ճգնաժամի» դեմ պայքարը։
«Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի կանխեմ բնակչության թվի անկումը», - ասել է նա հարցազրույցներից մեկում: