Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է երկրում Անգլիայի Պրեմիեր լիգայի հեռարձակմանը մի քանի պայմանով։
Ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի պայմանների՝ խաղերը չեն հեռարձակվելու ուղիղ եթերում և կհեռարձակվեն անհրաժեշտ խմբագրումից և աուդիտից հետո։
Հանդիպումը կկրճատվի և կհեռարձակվի 60 րոպեով, ոչ թե ամբողջ 90 րոպեով: Անգլերեն գրված ցանկացած արտահայտություն կծածկվի կորեական դիզայնով:
Հարավկորեացի խաղացողի մասնակցությամբ ցանկացած հատված պետք է հեռացվի, օրինակ՝ «Տոտենհեմի» Սոնի, Բրենթֆորդի Սուհի և «Ֆուլհեմի» Չանի մասնակցությմաբ։