Ինչպես հայտնել են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայից, Արեգակն այսօր արտանետել է այս տարվա ամենամեծ պլազմայի ամպը։
Արտանետումը գրանցվել է անցած գիշեր։ Մասնագետները սկզբում նկատել են ընդարձակվող ամպը, որն այնուհետև «հեռացել» է Արեգակից և դադարել տեսանելի լինել սարքավորումներով։
Գիտնականների կարծիքով՝ արտանետման աղբյուրը նույն ակտիվ շրջանն է, որը փետրվարի վերջին առաջացրել էր X2.0 կարգի բռնկում։ Ենթադրվում է, որ պայթյունի աղբյուրը գտնվում է Արեգակի հակառակ կողմում և, հետևաբար, չի կարող ազդել Երկրի վրա։ Նշվում է, որ պայթյունի արդյունքում պլազման սկսել է հեռանալ մոլորակից։
«Արեգակի՝ Երկրին ուղղված կողմում գտնվող ակտիվ շրջանները մոտ 1,5 օր ևս կգտնվեն Երկրի համար վտանգավոր գոտում», - եզրափակել են մասնագետները։