Հայտնի երգչուհի Շակիրան չեղարկել է Լիմայում կիրակի նախատեսված համերգը։ Պատճառը ստամոքսի հիվանդությունն է. հայտնել է երգչուհին:
Շակիրան կիրակի օրվա կեսօրին Instagram-ում և X հարթակներում հայտարարել է, որ հիվանդանոցում է, և բժիշկները խորհուրդ տվել են համերգ չտալ:
«Շատ տխուր եմ, որ այսօր չեմ կարողանա բեմ դուրս գալ: Ես ոգևորված էի սիրելի պերուացի հանդիսատեսիս հետ հանդիպելու համար»,- գրել է նա:
Երգչուհին Պերու էր ժամանել ուրբաթ երեկոյան, որտեղ նախատեսված էր համերգներ տալ կիրակի և երկուշաբթի օրերին: Դա նրա լատինամերիկյան շրջագայության երկրորդ կանգառն էր Բրազիլիայից հետո:
Շակիրան նշել է, որ հույս ունի շուտափույթ ապաքինվել․ «Նախատեսում եմ հնարավորինս շուտ տալ այս համերգը: Իմ թիմը և կազմակերպիչը արդեն աշխատում են նոր ամսաթվի վրա»,- ասել է նա: