Դերասանուհի Շերոն Սթոունը բանակցություններ է վարում Euphoria սերիալի երրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Դերասանուհու դերի մանրամասներն անհայտ են։ Euphoria-ի երրորդ սեզոնը կթողարկվի 2026 թվականին։
Սերիալի պրեմիերան կայացել է 2019թվականին։
Այն ավագ դպրոցի աշակերտների մասին է, ովքեր ունեն տրավմատիկ հարաբերություններ և տառապում են տարբեր հակումներից: Նախագծում նկարահանվել են Զենդայան, Մոդ Ապատոուն, Էնգուս Քլաուդը, Էրիկ Դեյնը, Ալեքսա Դեմին, Ջեյքոբ Էլորդին, Բարբի Ֆերեյրան, Հանթեր Շաֆերը, Սիդնեյ Սվինին։
2024 թվականի մարտի 30-ին Variety-ն հաղորդել է, որ HBO-ն մերժել է երրորդ սեզոնի երեք սցենար՝ առաջարկելով աշխատել չորրորդի վրա։