Ժամանց

Hermes-ը գերազանցել է Gucci-ին

Ֆրանսիական Hermes Group-ի չորրորդ եռամսյակի արդյունքները զգալիորեն գերազանցել են վերլուծաբանների սպասելիքները. գրում է Reuters-ը։ Դրանք ցույց են տվել հարուստ սպառողների մեծ պահանջարկն ամենաթանկ ապրանքների, այդ թվում՝ Birkin պայուսակների նկատմամբ, որոնց արժեքը գերազանցում է 10․000 դոլարը:

Hermes-ը հայտնել է, որ չորրորդ եռամսյակում վաճառքը կազմել է 3,96 միլիարդ եվրո, ինչը 18% -ով ավել է։ Վաճառքն արագացել է տարեվերջին, ամենամեծ աճը գրանցվել է Ամերիկայում և Ճապոնիայում:

Hermes-ը շարունակում է գերազանցել այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են LVMH-ն և Gucci-ն։

Hermes-ի բաժնետոմսերը վերջին 12 ամսում թանկացել են մեկ քառորդով։ Նրա շուկայական կապիտալիզացիան, որն այժմ մոտ 297 միլիարդ եվրոյի (311.11 միլիարդ դոլար) սահմանին է, մոտենում է լյուքս մրցակից LVMH-ի շուկայական արժեքին։