Ժամանց

Հորմուզի ծոցը անձրևներից հետո կարմիրով է ներկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի Հորմուզ կղզու լողափում տեղացած հորդառատ անձրևները «կարմիր ջրհեղեղներ» են առաջացրել. գրում են իրանական զլմ-ները։ Կատարվածն առաջացրել է համացանցի օգտատերերի հետաքրքրությունը։ 

Տեսանյութերում երևում է, թե ինչպես է կարմիր ջուրը հորդառատ անձրևների հետևանքով ողողում լողափը: 

Հորմուզ կղզու հողը հարուստ է երկաթի օքսիդով, ինչի հետևանքով լողափերում ալիքները հաճախ վառ կարմիր են։ Բացի այդ, կղզու և լողափերի կարմրավուն օխրաները օգտագործվել է գեղարվեստական և խոհարարական նպատակներով։