Ժամանց

Disney-ը դադարեցնում է ներառականության քաղաքականությունը

DEI նախաձեռնությունները (բազմազանություն, հավասարություն, ներառականություն) խթանելու փոխարեն ընկերությունը կկենտրոնանա վետերանների զբաղվածության և նրանց համար ծրագրերի վրա։

Disney ընկերությունը հին մուլտֆիլմերից («Փիթեր Պեն», «Դամբո» ևն) կհեռացնի «որոշ ժողովուրդների և մշակույթների անհարգալից պատկերների» մասին նախազգուշացումը՝ այն փոխարինելով ավելի մեղմով։

Ընկերությունը զեկույցից հանել է Reimagine Tomorrow ծրագիրը, որն ուղղված էր «թերներկայացված խմբերի» կերպարների թվի ավելացմանը։ Ի սկզբանե նպատակ էր դրվել, որ կերպարների 50% -ը լինեին էթնիկ ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հայտարարվել է նաև ներառականության հետ կապված նախագծերի ծախսերի կրճատման մասին։ Նախատեսվում է ուշադրությունը կենտրոնացնել ավելի ունիվերսալ թեմաների վրա՝ լայն լսարանի համար։ Դա կարող է ազդել նոր ֆիլմերի և սերիալների սյուժեների վրա։

Ինչպես նշում է New York Post-ը, փոփոխությունները տեղի են ունեցել Թրամփի՝ իշխանության գալու բերումով: