Կիրակի օրը Շրի Լանկայի ամբողջ տարածքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի. պատճառը մի կապիկ է որը հայտնվել է տրանսֆորմատորի մեջ ու վնասել այն։ Դեպքը, սակայն, ճակատագրական է եղել կենդանու համար։ Այն տեղի է ունեցել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից հարավ գտնվող ենթակայանում։
Հոսանքի մատակարարումը վերականգնել են փուլ առ փուլ՝ առաջնահերթ ապահովելով բժշկական հաստատություններն ու ջրի մաքրման կայանները։