Disney-ը զգալիորեն գերազանցել է Wall Street-ի եռամսյակային եկամուտների կանխատեսումները։ Դրան նպաստել է «Մոանա-2» մուլտֆիլմը, որն ամանորի օրերին ցուցադրվել են տարբեր կինոթատրոններում. գրում է Reuters-ը։
Walt Disney ընկերությունը վաստակել է 2,55 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1,40 դոլար:
Եկամուտներն աճել են 5%-ով՝ հասնելով 24,69 միլիարդ դոլարի: Բովանդակության/լիցենզավորման և այլ ապրանքների վաճառքից ստացված հասույթն աճել է 34%-ով՝ շնորհիվ «Մոանա-2»-ի։