Ժամանց

Հնարավոր է՝ Temu-ում, Shein-ում և Amazon Haul-ում գները բարձրանան

Temu-ում, Shein-ում և Amazon Haul-ում գները, հավանական է, կբարձրանան ամերիկացի սպառողների համար. գրում է Reuters-ը՝ նշելով, որ պատճառն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է, որով փակվեց այն առևտրային սողանցքը, որն օգտագործվում էր Չինաստանից եկող էժան ծանրոցների տուրքը չվճարելու համար:

Այս օնլայն խանութներն ԱՄՆ-ում զարգացել ու տարածվել են հիմնականում «de minimis» արտոնության շնորհիվ, որը թույլ էր տալիս գները ցածր պահել:

«Temu-ի, Shein-ի և Amazon Haul-ի համար սա շատ կարևոր հարց է, քանի որ de minimis արտոնությունը այն խթանիչներից էր, որը թույլ էր տալիս նրանց առաջարկել ցածր գներ և ապահովել ապրանքների արագ մուտքը», - նշել է Marketplace Pulse էլեկտրոնային առևտրի տվյալների ընկերության տնօրեն Ջուոզաս Կազիուկենասը: