Փարիզի քրեական դատարանը ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Ռուջին մեղավոր է ճանաչել դերասանուհի Ադել Էնելի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ, երբ վերջինս անչափահաս է եղել։
Դատարանը ռեժիսորին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որից 2 տարին պետք է կրի տնային կալանքի պայմաններում. Բացի այդ, Ռուջին պարտավոր է Ադել Էնելին վճարել 15․000 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 20․000 եվրո՝ հոգեբանական վնասների համար։
Այս գործը, որը լայն արձագանք ստացավ ֆրանսիական կինոյում, #MeToo շարժման արդյունքներից մեկն է։ Դատավճռի կայացման պահին Ադել Էնելը նկատելի հուզված էր, սակայն ոչ մի արձագանք չի տվել դատավճռի հրապարակումից հետո։