Ժամանց

Բեյոնսեն առաջին անգամ «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակն է ստացել

Լինելով «Գրեմմի»-ի պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած և ամենանոմինացված արտիստը՝ Բեյոնսեն առաջին անգամ է ստանում «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակը:

Լոս-Անջելեսում անցկացված «Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխությանը ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «Cowboy Carter» քանթրի ալբոմը հաղթել է «Լավագույն ալբոմ» անվանակարգում։

BBC-ի հաղորդմամբ՝ տարածաշրջանում բռնկված հրդեհների պատճառով մրցանակաբաշխությունն անցկացվել է սովորականից համեստ։ 

Բեյոնսեն մրցանակը ստացել է Թեյլոր Սվիֆթից։

«Անցել են շատ տարիներ, և ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք առաջ գնալ՝ բացելով նոր դռներ», – ասել է երգչուհին մրցանակը ստանալիս։ 

«Cowboy Carter»-ը ճանաչվել է նաև «լավագույն քանթրի ալբոմ»՝ դառնալով 67-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության հիմնական հաղթողներից մեկը։ Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի դեմքի արտահայտությունից երևում էր, որ այս անվանակարգում հաղթանակը նրանց համար անսպասելի էր։ 

«Ես իսկապես չէի սպասում դրան», – ասել է Բեյոնսեն։