Ժամանց

«Ոզնին մառախուղի մեջ» մուլտֆիլմի հեղինակը ԿԲ-ի դեմ հայց է ներկայացրել

«Ոզնին մառախուղի մեջ» մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Ֆրանչեսկա Յարբուսովան հայց է ներկայացրել ՌԴ կենտրոնական բանկի դեմ. ասվում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական Telegram ալիքում: Ըստ Յարբուսովայի, խախտվել են իր հեղինակային իրավունքները։

«Հայցվոր Ֆրանչեսկա Յարբուսովան նշել է, որ 2024թ. ՌԴ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ոզնին մառախուղի մեջ» մետաղադրամների երեք տեսակ՝ «Ռուսական (սովետական) մուլտիպլիկացիա» շարքից։ Յարբուսովան կարծում է, որ պատասխանող կողմը խախտել է իր հեղինակային իրավունքները՝ օգտագործելով դրանք առանց թույլտվության և հեղինակի անունը նշելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մոսկվայի շրջանային դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու հարցը լուծված չէ: