Միացյալ Թագավորության Նորվիչ քաղաքում գտնվող ժամանակակից պիցցերիան որոշել է «պատերազմ հայտարարել» անանասին՝ արքայախնձորով պիցցայի համար սահմանելով խիստ բարձր գին՝ 100 ֆունտ (123 դոլար)։ Ընկերությունը հույս ունի, որ դա կվախեցնի հաճախորդներին և կխոչընդոտի այս վիճահարույց հավելումը:
Lupa Pizza-ն վերջերս իր ճաշացանկում ավելացրել է խոզապուխտով և անանասով պիցցա՝ սննդի առաքման հավելվածում գրելով հետևյալ նկարագրությունը․ «Այո՛, 100 ֆունտով կարող եք ձեռք բերել այն: Պատվիրեք նաև շամպայն: Դե՛, արեք դա, հրեշներ»:
«Մենք վճռականորեն դեմ ենք պիցցայի հետ անանասին», – հայտարարել է Lupa-ի համասեփականատեր Ֆրենսիս Վուլֆը՝ հավելեով․ «Մենք կարծում ենք, որ դա ընդհանրապես չի համապատասխանում պիցցային»:
Մյուս համասեփականատերը՝ խոհարար Քուին Ջիանորանը, նշել է, որ ռեստորանում պահում են պահածոյացված անանաս՝ այն դեպքի համար, եթե ինչ-որ մեկը պատվիրի, բայց նման բան դեռ չի եղել:
2024 թվականի հունվարին բրիտանական YouGov սոցիոլոգիական և հետազոտական ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ բրիտանացիների ավելի քան 50%-ը կամ սիրում, կամ հավանում է պիցցայի վրա անանասը, 16%-ը չի սիրում, իսկ գրեթե 20%-ը ատում է այն: