Apple-ը երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը, ասվում է Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության մեջ:
Apple ապրանքանիշի արժեքը մեկ տարում աճել է 11%-ով՝ մինչև 574,5 մլրդ դոլար։ Վարկանիշում երկրորդ տեղը կրկին զբաղեցրել է Microsoft-ը, որը ցույց է տվել 35% աճ (մինչև 461,1 մլրդ դոլար), երրորդը՝ Google-ը, 24% աճ (մինչև 413 մլրդ դոլար), չորրորդը՝ Amazon-ը, 15% աճ (մինչեւ 356,4 մլրդ դոլար):
Ամենաթանկ բրենդների տասնյակում են նաև Samsung-ը (110,6 մլրդ դոլար), TikTok-ը (105,8 մլրդ դոլար), Facebook-ը, Nvidia-ն (87,9 մլրդ դոլար):
Ճապոնական բրենդների շարքում առաջատար է դարձել Toyota-ն, որը զբաղեցրել է 18-րդ տեղը (64,7 մլրդ դոլար): Թոփ 500-ում ընդգրկվել է 193 ամերիկյան բրենդ։
Brand Finance-ի տվյալներով՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքն անցած տարվա ընթացքում աճել է 10%-ով` հասնելով գրեթե 9,5 տրլն դոլարի: Հարցմանը մասնակցել է ավելի քան 175 հազար մարդ։