Ժամանց

Սթիվեն Քինգը դեմ է «Օսկար»-ի անցկացմանը

Սարսափ և գիտաֆանտաստիկ ժանրի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը դեմ է արտահայտվել «Օսկար» մրցանակաբաշխության անցկացմանը:

Bluesky սոցցանցի իր էջում Քինգը հայտարարել է, որ չի քվեարկի հավակնորդների օգտին և կարծում է, որ գլամուրային շոուն անտեղի է Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների ֆոնին:

«Չեմ քվեարկի այս տարվա Օսկարի արարողությանը։ Կարծում եմ՝ նրանք պետք է չեղարկեն այն։ Ոչ մի գլամուր, քանի դեռ Լոս Անջելեսը կրակի մեջ է», - գրել Է Քինգը։

Այս պահին «Օսկար» -ի կազմակերպիչները դեռ չեն հայտարարել արարողության հնարավոր չեղարկման մասին, սակայն լայնածավալ բնական աղետների պայմաններում դրա անցկացման նպատակահարմարության մասին քննարկումները շարունակվում են։