Ավստրիական Noyb կազմակերպությունը բողոք է ներկայացրել, որի մեջ նշվում են TikTok, Shein, Xiaomi և ևս 3 չինական ընկերություն, որոնք Եվրամիության երկրների օգտատերերի տվյալները գաղտնի փոխանցում են Չինաստանին․ գրում է Reuters-ը:
Noyb-ը հայտնի է ամերիկյան Apple, Google, Meta ընկերությունների դեմ բողոքներով, որոնք հանգեցրել են մի քանի հետաքննությունների և միլիարդավոր դոլարների տուգանքների: Սա նրա առաջին բողոքն էր չինական ընկերությունների դեմ:
Noyb-ը 6 բողոք է ներկայացրել Հունաստանում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իտալիայում և Ավստրիայում՝ պահանջելով դադարեցնել տվյալների փոխանցումը Չինաստանին, և պահանջում է տուգանքներ, որոնք կարող են կազմել ընկերության համաշխարհային եկամտի 4%–ը:
Բացի նշված չինական ընկերություններից, նաև Alibaba և AliExpress էլեկտրոնային առևտրի կայքերն են կասկածվում եվրոպացի օգտատերերի անձնական տվյալները Չինաստանին տրամադրելու մեջ։ Վստահություն չկա, որ Temu-ն և Tencent-ը, որին պատկանում է WeChat մեսենջերը, տվյալներ են փոխանցում չհայտարարագրված «երրորդ երկրներ», որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, Չինաստանն է։
Xiaomi-ի խոսնակն ասել է, որ ընկերությունը ուսումնասիրում է մեղադրանքները և լիովին կհամագործակցի իշխանությունների հետ հարցը լուծելու համար, եթե նրանք այս բողոքի հետ կապված դիմեն ընկերությանը: Մնացած ընկերություններն անմիջապես չարձագանքեցին իրավիճակը մեկնաբանելու խնդրանքներին: