Լոս Անջելեսում տեղի ունեցած անտառային հրդեհների ժամանակ այրվել է Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու շուրջ 200 արվեստի գործ. հայտնում է New York Post-ը:
Վիճահարույց արվեստի գործերը պահվում էին Բայդենի հոլիվուդյան փաստաբան Քեվին Մորիսի տանը, որը գնահատվում էր միլիոնավոր դոլարներ։
Հանթերի նկարների մեծ մասը, որոնք վաճառվում էին միջին հաշվով 85 հզ․ դոլարով, ներառում էին նատյուրմորտներ և բնապատկերներ։
Մորիսը գնել էր Հանթերի արվեստի գործերը 875 հզ․ դոլարով։ Դրանցից մի մասն այրվել է անտառային հրդեհների ժամանակ, սակայն դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որքանն է կորել։