2025 թվականի հունվարի 21-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն վեց մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի և Սատուրնի «շքերթը». հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
Մարսը, Վեներան, Յուպիտերը, և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։
«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։
Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 100 տարին մեկ անգամ։
Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025 թվականի հունվարի 21-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի հունվարի 21-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։