ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ՝ պնդելով, որ նա չի բացահայտել Twitter-ի բաժնետոմսերի գնումը։ Իսկ դա թույլ է տվել նրան «արհեստականորեն ցածր գներով» ձեռք բերել բաժնետոմսեր. հայտնում է BBC-ն։
Մասկի փաստաբանները հայցն անվանել են նրա դեմ խարդախություն։ Մինչդեռ, SEC-ը նշում է, որ Մասկի գործողությունները խախտել են ֆինանսական շուկաների բարոյական նորմերը:
SEC-ի պնդմամբ՝ Մասկը խախտել է կանոնները, քանի որ չի հայտարարել, որ իր բաժնետոմսերի մասնաբաժինն անցել է 5%-ը։ Այդ մասին նա պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, սակայն Մասկն արել է գործարքից 21 օր անց։ Արդյունքում նա խնայել է 150 միլիոն դոլար:
2022 թվականին նա Twitter-ը գնել էր 44 միլիարդ դոլարով և վերանվանել այն X: