Ժամանց

160 հազար տարվա ընթացքում առաջին անգամ տեսանելի կլինի Ատլասի գիսաստղը

C/2024 G3 (Ատլաս) գիսաստղը, որն այժմ գտնվում է Արեգակին ամենամոտ կետում, հնարավոր է՝ մի քանի օր շարունակ տեսանելի լինի անզեն աչքով:

Գիսաստղը հայտնվում է 160 հզ․ տարին մեկ. հայտնում է BBC-ին։

ՆԱՍԱ-ն նշում է, որ գիսաստղի պայծառությունը դժվար է կանխատեսել, բայց այն կարող է բավականին պայծառ լինել։ Փորձագետների խոսքով՝ գիսաստղը կարող է տեսանելի լինել երկուշաբթի գիշերից սկսած, հատկապես՝ հարավային կիսագնդում։

Գիսաստղը կարող է փայլել Վեներայի պես, ինչը թույլ կտա դիտել այն անզեն աչքով։ Աստղագետների խոսքով՝ գիսաստղը կմոտենա Արեգակին 8,3 միլիոն մղոն հեռավորության վրա։