Ժամանց

Ստամբուլում փրկված գորիլային «Զեյթին» են անվանել

Ստամբուլի օդանավակայանում մաքսանենգների ձեռքից փրկված գորիլայի ձագին անվանել են Զեյթին. այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

Գորիլային ձագին փորձել էին արտահանել Նիգերիայից Բանգկոկ՝ տարանցիկ թռիչքով, սակայն մաքսանենգերի գործողությունները խափանվել են, և ձագը փրկվել է։ Այժմ կապիկը գտնվում է Ստամբուլի կենդանաբանական այգում, որտեղ մասնագետների կողմից ստանում է բուժում։