Ժամանց

Ամերիկացի օրենսդիրները կոչ են անում երկարաձգել Tik tok-ի հնարավոր արգելքը

Երկուշաբթի օրը 2 դեմոկրատ օրենսդիր կոչ են արել Կոնգրեսին և նախկին նախագահ Ջո Բայդենին՝ երկարաձգել հունվարի 19-ին սահմանված վերջնաժամկետը, ըստ որի Չինաստանում գործող ByteDance ընկերությունը պետք է վաճառի իր ամերիկյան ակտիվները կամ դիմի ամերիկյան բանկին՝ ամերիկյան օրենսդրությանը համապատասխան:

Ուրբաթ օրը Գերագույն դատարանը լսումներ է անցկացրել Tik tok-ի և ByteDance-ի հայցով՝ ընդդեմ ԱՄՆ օրենքի: ByteDance-ի իրավաբան Նոել Ֆրանցիսկոն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ սահմանված ժամկետում վաճառքն ավարտելն անհնար կլինի: Նրա խոսքով՝ արգելքի դեպքում կարճ տեսանյութերի հավելվածը, որն օգտագործում են 170 միլիոն ամերիկացիներ, արագորեն կանջատվի և, «ըստ էության, պլատֆորմը կփակվի»;

Սենատոր Էդվարդ Մարկին, արձագանքելով իրավիճակին, հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսին ներկայացնել նոր օրինագիծ, որով ByteDance-ին կտրվի լրացուցիչ 270 օր՝ իր ակտիվները վաճառելու համար։

«TikTok-ի արգելքը լուրջ հետևանքներ կունենա միլիոնավոր ամերիկացիների համար, որոնց սոցիալական կապերն ու ապրուստը կախված են հավելվածից», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է դատարանին՝ պահանջելով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելը։ Նա նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունվարի 20-ին, անհրաժեշտ կլինի ժամանակ՝ խնդիրը «քաղաքական լուծման» հասցնելու համար։

Այս պահին Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի արձագանքել խնդրին։