Ժամանց

Կատարվել է պատմության մեջ ամենամոտ թռիչքը դեպի Արեգակ

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ արևի արտաքին մթնոլորտն ուսումնասիրող տիեզերանավը վերջերս ավելի է մոտեցել մեր համակարգի աստղին։

Ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին իր Parker Solar Probe տիեզերանավն անցել է Արեգակի արտաքին պսակից 6,1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 

ՆԱՍԱ-ի ադմինիստրատորի տեղակալ Նիկի Ֆոքսը բարձր է գնահատել դեպի արև վերջին թռիչքը:

«Արևին այդքան մոտ թռչելը պատմական պահ է»,- ասել է նա։ 

Ենթադրվում է, որ թռիչքի ընթացքում Parker Solar Probe զոնդը զարգացրել է ժամում մինչև 692 հզ․ կիլոմետր արագություն: ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ դա «ավելի արագ է, քան երբևէ մարդու կողմից ստեղծված ցանկացած օբյեկտի շարժում»: