Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում սկսվել է Մահա Կումբ Մելա փառատոնը, որը համարվում է աշխարհի ամենամեծ մարդկային հավաքը: Այս փառատոնը տեղի է ունենում ամեն 12 տարին մեկ անգամ և տևում է վեց շաբաթ: Հնդկաստանի միլիոնավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ փառատոնի ընթացքում դիմում են հոգևոր ներման՝ իրենց մեղքերից ազատվելու համար:
Փառատոնը անցկացնում են սրբազան Գանգա, Յամունա և առասպելական Սարասվատի գետերի հատման վայրում, որտեղ մարդիկ հավաքվում են՝ սպասելով լուսաբացին՝ հավատալով, որ լողալը կազատի նրանց մեղքերից ու կպարգևի ազատություն կյանքի և մահվան անվերջ շարանից։
Այս անգամ ավելի քան 2.5 միլիոն մարդ է մասնակցել ծեսին։