Ժամանց

Պիեռ Ռիշարը 90 տարեկանում նոր ֆիլմ է նկարել

90-ամյա Պիեռ Ռիշարը հայտարարել է նոր ֆիլմի մասին՝ «Մարդը, որ տեսել է արջին, որ տեսել է մարդուն»։ Սա, հավանաբար, կլինի նրա վերջին ֆիլմը:

Պիեռ Ռիշարը նաև նշել է, որ ֆիլմը նկարահանվել է անցյալ տարի, և պրեմիերան կլինի 2025թ. վերջում:

Նա զարմանքով նշել է, որ դեռ ունի շատ երկրպագուներ, և այդ փաստը համարում է մեծ ուրախություն իր համար: «Ես ուրախ եմ հիմա 2-3 բառ ասել ձեզ: Եվ այդ 3 բառերից մեկն այն է, որ պետք է հայտարարեմ. ինձ համար սա մեծ իրադարձություն է՝ ես նկարել եմ վերջին ֆիլմը որպես ռեժիսոր։ Ինձ շատ դուր է գալիս այս ֆիլմը, և ես շատ ուրախ կլինեմ, եթե գնաք ու դիտեք այն: Ֆիլմը դուրս կգա 2025 թվականի վերջին եռամսյակում»։