Ժամանց

Երկիր մոլորակը մոտենում է 1.5°C-ի տաքացման շեմին

2024 թվականի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մոլորակը մոտենում է 1.5°C-ի տաքացման շեմին․ հայտնում է BBC-ն։

2024թ. գրանցված ջերմաստիճանը գերազանցել է նախորդ ռեկորդները, հանածո վառելիքի արտանետումները շարունակում են տաքացնել մթնոլորտը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլոբալ ջերմաստիճանի ռեկորդներn անվանել է «կլիմայի խախտում» և երկրներին կոչ արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ կրճատելու վնասակար արտանետումները։

Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդու գործունեությանը, այլև բնական երևույթներին, ինչպիսիք են Էլ Նինյոն (կլիմայական փոփոխություն Խաղաղ օվկիանոսում)։

Այս գործընթացը վտանգավոր է, քանի որ, ըստ մասնագետների, մի քանի աստիճանի տաքացումը կարող է հանգեցնել ավելի հաճախակի ու ինտենսիվ եղանակային պայմանների՝ շոգեր, փոթորիկներ, երաշտներ։

Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում արդեն սկսել են զգացնել տալ կլիմայի փոփոխության հետևանքները։

Գիտնականների կարծիքով՝ եթե չձեռնարկվեն համապատասխան քայլեր, հաջորդ տասնամյակների ընթացքում կհանդիպենք աննախադեպ կլիմայական փոփոխությունների։