Չինաստանի Շենսի նահանգի Կուանչուանպու շրջանում հայտնաբերվել են 7 լավ պահպանված եռաչափ քարացած էմբրիոն։ Դրանք պատկանում են Ecdysozoa խմբին, որն իր մեջ ներառում է ժամանակակից կլոր որդեր, հոդվածոտանիներ և այլ անողնաշարավորներ:
Սրանք ձևավորվել են դինոզավրերի դարաշրջանից առաջ. սաղմերը մոտ 535 միլիոն տարեկան են: Սաղմերի կառուցվածքն ուսումնասիրելու համար օգտագործվել է միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը։ Օրգանիզմները պարփակված են նուրբ թաղանթի մեջ և ունեն պարկանման մարմին՝ առանց վերջույթների, ծածկված հատուկ կոշտ շերտով՝ սկլերիտներով։
Դրանք տեղակայված են մարմնի առջևի և ետևի մասերում, ինչը ցույց է տալիս, որ դրանք եղել են երկկողմանի համաչափ արարածներ։
Գիտնականները նկարագրել են 2 նոր տեսակ՝ Saccus xixiangensis և Saccus necopinus:
Թաղանթաձև մարմինը հավանաբար եղել է այն ժամանակվա հիմանական ձևը, որի հիման վրա հետագայում զարգացան ավելի բարդ որդանման մարմիններ։