Իլոն Մասկը շարունակում է զարմացնել իր նորարարական նախագծերով․ նրա հետաքրքրությունները սպորտային աշխարհում ևս մեծանում են:
Fox News-ի հաղորդմամբ՝ նա հետաքրքրված է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբով:
Ակումբը, որը մեծ հաջողություններ է արձանագրել, ներառում է 19 լիգայի տիտղոսներ և 6 եվրոպական գավաթներ:
2024 թվականի մայիսի դրությամբ «Լիվերպուլը» գնահատվել է 5,37 միլիարդ դոլար՝ դառնալով աշխարհի չորրորդ ամենաթանկ ֆուտբոլային թիմը:
Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, հաստատել է որդու հետաքրքրությունը, սակայն ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում, որ գործարքը տեղի կունենա:
Այդուհանդերձ, «Fenway Sports Group»-ի ներկայացուցիչները նշել են, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, և «Լիվերպուլը» շարունակում է մնալ իրենց սեփականությունը։