Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք շամպայնով տոնական կոկտեյլ։
Oշարակի բաղադրիչներ
- 1 բաժակ մեղր
- 1/2 բաժակ ջուր
Կոկտեյլի բաղադրիչներ - 340 գրամ վիսկի կամ կոնյակ
- 170 գրամ թարմ կիտրոնի հյութ
- Դարչին և կոճապղպեղ
- 226 գրամ գազավորված ջուր
- 113 գրամ սառը շամպայն
- Սառույց, գերադասելի է մեծ խորանարդիկներով
- Արքայախնձորի կտորներ զարդարման համար
- Օշարակ
Փոքր կաթսայի մեջ շաքարավազն ու ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա և հարեք, մինչև թանձր օշարակ ստացվի, վերցնել կրակից, թողնել սառչի և սառեցնել հերմետիկ տարայի մեջ մինչև 1 ամիս։
Կոկտեյլ․ Փոքր ամանի մեջ լցրեք օշարակը, վիսկին կամ կոնյակը, կիտրոնի հյութը, դարչին, կոճապղպեղը և կիտրոնի հյութը, դրեք սառնարանում՝ մինչև սառչի մոտ 2 ժամ: Խառնել գազավորված ջուրը և շամպայնը, ավելացնել սառույցը և զարդարել արքայախնձորով: