Ժամանց

Պատրաստեք սպիտակ շոկոլադով եղևնի

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։

Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք դեսերտ՝ սպիտակ շոկոլադով։

Կրեմի բաղադրիչներ

  • 2 բաժակ թանձր սերուցք
  • 2 ամբողջական անիսի սերմեր՝ թեթև մանրացված
  • 1/2 բաժակ շաքարի փոշի 
  • 1/4 թեյի գդալ աղ
  • 1/8 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թեյի գդալ նարնջի կեղև և 2 ճաշի գդալ թարմ նարնջի հյութ
    Խմորի բաղադրիչներ
  • 1 ու կես բաժակ ջուր
  • 170 գրամ կարագ 
  • 1 ճաշի գդալ հատիկավոր շաքար
  • 3/4 թեյի գդալ աղ
  • 180 գրամ ալյուր
  • 7 ձու
    Լրացուցիչ բաղադրիչներ
  • 230 գրամ սպիտակ հալված շոկոլադ
  • Ուտելի ոսկեփայլ փոշի՝ զարդարման համար (ըստ ցանկության)
  • Անիսի սերմեր՝ զարդարման համար
  • Նարնջի կեղև՝ զարդարման համար
  • Կրեմի պատրաստում

Միջին ամանի մեջ խառնել թանձր սերուցքն ու արիսի սերմերը․ ծածկեք և սառեցրեք առնվազն 6 ժամ կամ մինչև գիշեր։

Խմորի պատրաստում
Միջին կաթսայի մեջ խառնել ջուրը, կարագը, շաքարը և աղը, եռացնել և երբեմն խառնել, միանգամից ավելացնել ալյուրը և խառնել փայտե գդալով՝ մինչև խմորը միաձուլվի։
Կրակն իջեցնել և խմորը եփել, այնուհետև տեղափոխել հարիչի ամանի մեջ և խառնել, մինչև այն մի փոքր սառչի, ձվերը ավելացնել մեկ առ մեկ՝ հարելով ամեն անգամ։

Թխելու գործընթաց 

Ջեռոցը տաքացնել մինչև 190°C, թխել 35-40 րոպե՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա։

Սառեցված կրեմը քամել և հարել հարիչով, ավելացնել շաքարի փոշին, աղը և պղպեղը, ավելացնել նարնջի հյութը՝ հարելով։

Լցնել նարինջի կրեմը տոպրակի մեջ և լցոնել յուրաքանչյուր շերտի ներսում։
Թաթախել շերտերը սպիտակ շոկոլադի մեջ և դասավորել ափսեի վրա՝ կոնաձև աշտարակի ձևով, զարդարել փայլուն փոշով, արիսի սերմերով և նարնջի կեղևով։