Ժամանց

Ինչ զարդեր պետք է կրեն այծեղջյուրի համաստեղության կանայք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։ 

Այս անգամ կներկայացնենք թե ինչ պետք է կրեն այծեղջյուրի կենդանակերպի կանայք։ Այծեղջյուրները նպատակասլաց և ամբիցիոզ մարդիկ են, նրանք լավ գիտեն, թե որտեղ պետք է ներդնեն իրենց ժամանակն ու էներգիան։

Նրանք ոչ մի պատճառ չունեն վատնել իրենց ժամանակն անօգուտ բաների վրա։ Այծեղջյուրները զարդերը չեն դիտարկում լոկ որպես նորաձևության իրեր, այլ դրանք համարում են արժեքավոր բան։

Նրանց հիմնական ուշադրությունը միշտ դրված է որակի և բարձրակարգ աշխատանքի վրա։ Այծեղջյուրների հաջողակ քարերը կապույտ տուրկուազը, մոխրագույն ագաթը և ամեթիստն են։

Այս բոլոր քարերն ունեն բարձր արժեք և մեծ պահանջարկ՝ իրենց գեղեցկության և ակնառու հատկությունների շնորհիվ։