Ժամանց

Ինչ զարդեր պետք է կրեն ջրհոսի համաստեղության կանայք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։

 Այս անգամ կներկայացնենք թե ինչ պետք է կրեն ջրհոսի կենդանակերպի կանայք։ Այս նշանի կանայք հայտնի են իրենց հումանիզմով։

Բացի այդ, ջրհոսները, ինչպես և մյուս նշանները, կարող են ունենալ որոշ խնդիրներ։ Նրանք հակված են տագնապայնության, հատկապես, երբ իրավիճակը չի ընթանում իրենց ուզած ձևով։ Դա առաջացնում է անքնություն և անհանգստություն։

Այս խնդիրներից ազատվելու լավագույն միջոցն, ըստ աստղաբանների, հերկիմեր դիամանտով զարդերի, օպալով զարդերի և ամեթիստի կրումն է։

Այս հայտնի քարերը կնպաստեն լիակատար հանգստության հասնելուն՝ ակտիվացնելով էնդորֆինների արտադրությունը օրգանիզմում։