Ժամանց

Ձմեռային կոկտեյլ

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք Inverno Arancione կոկտեյլը։

Բաղադրիչներ

  • 3 մեծ նարինջ
  • 1 փոքր կիտրոն
  • 1 կտոր մանրացված թարմ կոճապղպեղ 
  • 1 բաժակ հատիկավոր շաքար
  • 2 (750 մլ) շիշ չոր Pinot Grigio
  • 5 ամբողջական աստղային անիսոն
  • 2 դարչինի ձողիկ
  • 1 թեյի գդալ վանիլի էքստրակտ
  • 1 պտղունց աղ

Հեռացրեք կեղևը 2 նարնջից և կես կիտրոնից՝ լայն շերտերով: 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ քամեք։

Տաքացրեք կաթսայում նարնջի կեղևը, կիտրոնի կեղևը, կոճապղպեղը և շաքարավազը՝ եփելով, մինչև շաքարը դարչնագույն լինի (7-9 րոպե):

Ավելացրեք գինին, աստղային անիսոնը, դարչինը, վանիլինը և կիտրոնի հյութը, եփեք 10 րոպե:

Քերեք նարնջի կեղևը և միացրեք շաքարավազի ու աղի հետ: 

Գինու խառնուրդը մետաղական քամիչով անցկացրեք: Կիտրոնը ու շաքարավազը քսեք բաժակների եզրերին, լցրեք գինին և մատուցեք տաք: