Ժամանց

Խոտաբույսերով թագավորական սաղմոն

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք խոտաբույսերով թագավորական սաղմոնը։

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 65 գրամ սունկ
  • 2 խոշոր սեզլոտ
  • 1 բաժակ Pinot Noir գինի
  • 10 թարխունի ճյուղ, գումարած թարմ թարխունի տերևներ՝ զարդարման համար
  • Ուրցի 10 ճյուղ
  • Սամիթի 10 ճյուղ
  • 1 բաժակ շշալցված կակղամորթի հյութ (օրինակ՝ Bar Harbor)
  • 1/2 բաժակ թանձր սերուցք
  • 230 գրամ կարագ
  • 2 թեյի գդալ թարմ կիտրոնի հյութ
  • 1,7 թեյի գդալ աղ
  • 0,7 թեյի գդալ սև պղպեղ
  • 1.6 կգ թագավորական սաղմոն, կտրատել 10 մասի բաժանել և չորացնել անձեռոցիկով

Տաքացրեք ջեռոցը 200°: Կաթսայի մեջ լցրեք ձեթը, տաքանալուն պես ավելացնել սունկը և սոխը: 

Ավելացրեք գինի, թարխուն, ուրց և սամիթ, եփեք, մինչև գինին ցամաքի՝ 4-5 րոպե: Լցրեք սերուցք, եփեք 18-22 րոպե, մինչև ցամաքի:

Հեռացրեք կրակից, հարեք 1/2 բաժակ կարագի մեջ, համեմեք կիտրոնի հյութով, աղով և պղպեղով:

Սաղմոնի ֆիլեները համեմեք մնացած աղով և պղպեղով, տապակում եք 1 ճաշի գդալ ձեթով, շոգեխաշում 1-2 րոպե, տեղափոխում թխման թերթիկի մեջ, վերևում ավելացնում կարագ և խոտաբույսեր:

Թխել 6-8 րոպե, մատուցել տաք գինու սոուսով, զարդարված թարխունով և սամիթով։