Ժամանց

Համեղ սթեյքի խորտիկներ

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք սխտոր-կարագով  սթեյքի խորտիկներ։

Բաղադրիչներ

  • 2,26 կգ տավարի սթեյք՝ կտրված բարակ  կտորներով
  • 2 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ սև պղպեղ
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 5 միջին սխտոր
  • 1/3 բաժակ չոր վերմուտ
  • 4 ճաշի գդալ կարագ
  • 2 թեյի գդալ վորսթերշիր սոուս
  • 1 ճաշի գդալ մաղադանոս

Տաքացրեք մեծ տապակը՝ ավելացնելով  1/2 թեյի գդալ աղ և պղպեղ։ Տապակին ավելացրեք ձեթ և տաքացրեք։ Սթեյքի կտորների կեսը եփեք մոտ 1-2 րոպե, մինչև կարմրեն ու խրթխրթան դառնան։

Շրջեք ու եփեք մյուս կողմից՝ մոտ 1-2 րոպե, դրեք  ափսեի մեջ։

Ավելացրեք սխտոր և եփեք մոտ 30 վայրկյան։ Ավելացրեք վերմուտ և տապակի ներքևից քերեք կարմրած կտորները։

Եփեք, մինչև հեղուկը քամվի։ Հեռացրեք կրակից և ավելացրեք կարագ՝ հարելով, մինչև հալվի։ Ավելացրեք Worcestershire սոուս, աղ և պղպեղ։ Լցրեք սթեյքի վրա և խառնեք։

Սթեյքը տեղափոխեք ափսեի մեջ, լցրեք  մաղադանոսը վրան և մատուցեք անմիջապես։