Ժամանց

Ինչ զարդեր պետք է կրեն երկվորյակի համաստեղության կանայք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինչ զարդեր պետք է կրեն երկվորյակի համաստեղության կանայք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։

Այս անգամ կներկայացնենք, թե ինչ պետք է կրեն երկվորյակ կենդանակերպի նշան ունեցող կանայք։ Երկվորյակները միշտ առանձնանում են իրենց կենսուրախությամբ և էներգիայով, որը նրանց ավելի երիտասարդ տեսք է հաղորդում։

Նրանք հնարամիտ են, ունեն զարգացած հաղորդակցման հմտություններ և սիրում են ինքնարտահայտվել անգամ զարդերի միջոցով։ Երկվորյակներին խորհուրդ է տրվում կրել մանուշակագույն ամեթիստ՝ իրենց հմայքը ավելացնելու համար, ինչպես նաև լուսնի քար՝ զայրույթը վերահսկելու և ներքին հավասարակշռությունը պահպանելու համար։

Հաջողակության գույն ունեցող զարդերը նրանց ուժ ու էներգիա կհաղորդեն, ինչը կօգնի ավելի արդյունավետ աշխատել։

Երկվորյակներին ուրախացնելու համար նվիրեք գեղեցիկ լուսնի քարից պատրաստված վզնոց կամ ամեթիստով ապարանջան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական