Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։
Այս անգամ կներկայացնենք, թե ինչ պետք է կրեն կույսի կենդանակերպի կանայք։ Խոսել նրբության մասին և չհիշատակել կույսերին՝ անհնար է։
Կույսերը հայտնի են իրենց պարզ ու գրագետ մոտեցմամբ և ճաշակով։ Մոխրագույն ագաթի գեղեցկությունը հիանալի ընտրություն է նրանց համար։
Այս բնական ու նուրբ քարը կատարյալ ընտրություն կլինի։ Այն ոչ միայն լրացնում է նրանց պարզ ու նուրբ ոճը, այլև կարող է կարևոր փոփոխություններ բերել նրանց կյանքում։
Կույս կանայք կարող են այս զարդը կրել՝ իրենց հմայքն ընդգծելու և ներդաշնակության հասնելու համար։
Մոխրագույն ագաթը խորհրդանշում է հողը և կայունությունը, ինչը հատկապես համահունչ է կույսերի բնավորությանը։ Այն ապահովում է հուզական հավասարակշռություն և դրական էներգիա։