Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք կանաչ պղպեղով մարինացված ֆետա։
Բաղադրիչներ
- 3/4 բաժակ «Էքստրա» բուսական ձիթապտղի յուղ
- 1/2 բաժակ սպիտակ գինու քացախ
- 2 ճաշի գդալ կանաչ պղպեղի հատիկներ աղաջրի մեջ
- 1 թեյի գդալ աղ
- 3/4 թեյի գդալ մանրացված կարմիր պղպեղ
- Ուրցի 8 ճյուղ
- 1 տուփ ֆետա պանիր՝ կտրտված խորանարդիկներով
Փոքր ամանի մեջ հարել ձեթը, քացախը, պղպեղի հատիկները, աղը, մանրացված կարմիր պղպեղը և ուրցը։
Ֆետան հավասարաչափ շարել քառակուսի ամանի մեջ, մարինադը լցնել վերևում:
Ծածկել պլաստիկ թաղանթով, դնել սառնարանում 8 ժամ կամ ամբողջ գիշեր․ մարինացման ընթացքում մի քանի անգամ խառնել: Մատուցել կրեկերների կամ կրոստինի հետ։
Կծու պղպեղի հատիկներով մարինացված ֆետան իդեալական նախուտեստ է: