Ժամանց

Առյուծ կանանց ոճը. վառ գույներ, շքեղություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։ 

Այս անգամ կներկայացնենք, թե ինչ պետք է կրեն առյուծի կենդանակերպի նշան ունեցող կանայք։

Առյուծները դրամատիկ են և սիրում են շողացող բաներ։ Նրանք ձգտում են ուշադրության կենտրոնում լինել և նախընտրում են վառ ու համարձակ զարդեր, որոնք իրենց առանձնացնում են ամբոխից։

Պերիդոտը թանկարժեք և փայլուն քար է, որը կարող է ամբողջացնել նրանց կերպարը։

Այս գեղեցիկ կանաչ երանգն իր դրական էներգիայով և հմայքով նվաճում է սրտերը։