Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։
Այս անգամ կներկայացնենք թե ինչ պետք է կրեն կշեռքի կենդանակերպի կանայք։ Կշեռքները հմայիչ և ռոմանտիկ են, նրանք կարողանում են շատ արագ գրավել ուշադրություն։
Կշեռքները մանրակրկիտ վերլուծում են ամենակարևոր միտումները և ընտրում նորաձև զարդեր՝ համալրելով իրենց հավաքածուն։
Նրանց անձնական ոճի լավագույն ընտրությունները օպալ և լարիմար զարդերն են։
Այս զարդերը կարելի է կրել ինչպես ամենօրյա կյանքում, այնպես էլ խնջույքներին։