Ժամանց

Անսովոր համի բացահայտում

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք համեմված քաղցր-թթու կողիկներ։

Բաղադրիչներ

  • 2,25 կգ կողիկներ
  • 1 թեյի գդալ կարավայի սերմեր
  • 1 թեյի գդալ համեմի սերմեր
  • 1 թեյի գդալ սամիթի սերմեր
  • 1 թեյի գդալ չամանի սերմեր
  • 1/8 թեյի գդալ սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 2 ճաշի գդալ կանոլայի յուղ
  • 1/2 բաժակ աղացած սոխ
  • 1/2 բաժակ խնձորի քացախ
  • 1/4 բաժակ մաքուր թխկու օշարակ

Ջեռոցը տաքացրեք 150°։ Կտրեք միսը կողերից։

Տապակեք կարավայը, համեմը, սամիթը և չամանը, խառնեք սրճաղացում՝ մինչև փոշի դառնա։

Կողերը պատեք աղով, պղպեղով և համեմունքների խառնուրդով։ Տեղադրեք ջեռոցում և եփեք 2 ժամ 15 րոպե։

Տաքացրեք ձեթը, ավելացրեք սոխ և աղ, եփեք 5 րոպե։ Ավելացրեք քացախը, թխպի օշարակը, եփեք 5-8 րոպե՝ մինչև խտանա։

Տեղադրեք կողերը ջեռոցում բրոյլերի տակ 1-2 րոպե՝ կարմրելու համար։ Քսեք սոխի ջնարակ, եփեք 1-2 րոպե մյուս կողմով։

Կողիկները տեղափոխեք տախտակի վրա, թողեք հանգստանան 5 րոպե և կտրեք։