Ժամանց

Խեցգետին կանանց ոճը. հարմարավետություն, նրբագեղություն և լուսնի հմայք

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։ 

Այս անգամ կներկայացնենք թե ինչ պետք է կրեն խեցգետնի կենդանակերպի նշան ունեցող կանայք։

Խեցգետինները ստեղծագործող են և գեղեցկություն են տեսնում ամեն ինչում։ Նրանք չափազանց զգացմունքային և հոգատար, ուստի պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել, եթե ցանկանում եք նվաճել նրանց սիրտը։

Կա մի քար, որը միշտ կօգնի նրանց հաղթահարել խոչընդոտները և դառնալ հուզականապես ուժեղ։ Դա լուսնաքարն է։ Այս քարն օգնում է խեցգետիններին՝ դառնալ ավելի պրակտիկ և խելամիտ։

Չնայած խեցգետին կանայք արդեն իսկ գրավիչ են, լուսնի զորությունը նրանց նոր հմայք կհաղորդի։ Խեցգետինների համար լուսնաքարով անակնկալը լավագույն նվերն է։