Ժամանց

Օպալ զարդեր՝ ոճային գեղեցկություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։ 

Այս անգամ կներկայացնենք կենդանակերպի ցուլ նշանի կանանց։ Նրանք ուշադրություն են գրավում իրենց դասական ոճով, իսկ նրանց ընտրությունը միշտ շքեղ է։

Դժվարին իրավիճակները նրանք հաղթահարում են պրակտիկ մտածելակերպով ու հանգիստ տրամադրվածությամբ։ Ցուլերը սիրում են տարբեր կերպ կրել զարդերը և ցուցադրել իրենց էլեգանտ ոճը։

Նրանք սիրում են զարդերը համադրել սիրելի զգեստների հետ։ Արդյունքում, նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ականջօղերի համադրությանը՝ վզնոցի և մատանիների հետ։

Ցուլերին խորհուրդ է տրվում կրել օպալ զարդեր։ Երեկոյան միջոցառումների համար օպալ ականջօղերով նրանք կարող են դառնալ երեկոյի աստղը, իսկ օպալ վառ վզնոցով՝ ավելի գրավիչ։

Օպալը համարվում է հին ժամանակներից հայտնի թանկարժեք քար, որի գեղեցկությունը անգերազանցելի է։