Ժամանց

Խոյ կանանց զարդերը. էսթետիկա և ոճ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում կենդանակերպի նշաններին համապատասխան զարդերի կրման խորհուրդների շարքը։ Ըստ աստղաբանների՝ ճշգրիտ ընտրությունը ոչ միայն հոգեբանական, այլև առողջական նշանակություն ունի։ Առաջինը կներկայացնենք, թե ինչ զարդեր պետք է կրեն խոյերը։ 

Խոյ կանայք գիտեն՝ ինչպես արտահայտել իրենց էսթետիկությունը։

Նրանք ունակ են ազդեցություն գործել իրենց ընտրության միջոցով։ Ինչ վերաբերում է խոյ կանանց զարդերին, դրանք թանկարժեք երեք քարերն են՝ ամետիստը, ագատը և ակվամարինը։

Դրանք կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ խիզախ ոճի մեջ։ Այս բացառիկ քարերը կարելի է կրել ականջօղերի, կրծքանշանների կամ վզնոցների տեսքով՝ սեզոնի թրենդները սահուն կերպով ոճավորելու համար։