Ժամանց

Դրամա սիրո և բռնության մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. լավագույն ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան 2024թ. համաշխարհային կինոարտադրության մեջ։

Ամանորյա օրերը լավագույն պահն են՝ ազատվելու հոգսերից և վայելելու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ֆիլմերը։ 

Շարունակելով շարքը՝ կներկայացնենք «Love Lies Bleeding» դրաման, որը սիրո ու բռնության մասին է։

Ֆիլմի գլխավոր հերոսը Լուն է՝ մարզասրահի մենեջեր, որը հանգիստ ու մեկուսի կյանք է վարում, սակայն նրա կյանքը փոխվում է, երբ հանդիպում է Ջեքիին՝ երիտասարդ և ամբիցիոզ տղայի, որը ճանապարհորդում է Վեգաս՝ իր ամենամեծ երազանքին հասնելու համար։

Ֆիլմում սիրո թեման ու մարդկային հարաբերությունների խճճվածությունը բախվում են կյանքի բռնի, մութ կողմի հետ։

Ռեժիսոր Ռոզ Գլասը հստակ ներկայացնում է սիրո և բռնության թեման, որտեղ մարդը ստիպված է անցնել իր ամենախորը հույզերի, ցանկությունների և ցավերի միջով՝ հասնելու սեփական երազանքին։