Ժամանց

«Good One». ընտանեկան հարաբերությունների բարդությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. լավագույն ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան 2024թ. համաշխարհային կինոարտադրության մեջ։

Ամանորյա օրերը լավագույն պահն են՝ ազատվելու հոգսերից և վայելելու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ֆիլմերը։ 

Ստորև կներկայացնենք այն ֆիլմը, որն արժանի է հատուկ ուշադրության․ խոսքը «Good One» ֆիլմի մասին է, որն անդրադառնում է ընտանիքի ներքին հակասությունների և անձնական վերապրումների հարցերին, որի ընթացքում 17-ամյա Սամը փորձում է գտնել իր տեղը հոր և նրա ընկերոջ լարված հարաբերություններում։

Ֆիլմն այս երիտասարդ աղջկա պատմությունն է, որը ընտանեկան ճամփորդության ընթացքում ստիպված է լինում կանգնել երկու կարևոր տղամարդկանց միջև՝ իր հոր և նրա ամենահին ընկերոջ։

Ֆիլմի ռեժիսորը Ինդիա Դոնալդսոնն է, որը կարողացել է խորությամբ ներկայացնել ընտանիքի ներքին կյանքը, հատկապես, երբ այդ հարաբերությունները լարված են, բայց, միևնույն ժամանակ, հարուստ, որը ներառում է սիրո, զղջման, ներողամտության և ըմբռնման կարևոր պահեր։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Լիլի Քոլլիասը, Սումայա Բուհբալը և Վալենտին Բլեքը, որոնք հրաշալի ցուցադրել են իրենց կերպարների զգացմունքային խորությունը։