Ժամանց

«Հոգու լույս». լավագույն ֆիլմ՝ բեմի և կյանքի զուգահեռների մասին

Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. լավագույն ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան 2024թ. համաշխարհային կինոարտադրության մեջ։

Ամանորյա օրերը լավագույն պահն են՝ ազատվելու հոգսերից և վայելելու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ֆիլմերը։

Շարունակելով շարքը՝ այս անգամ կներկայացնենք «Հոգու լույս» (Ghostlight) ֆիլմը։ Այն պատմում է շինարարի մասին, որը պատահականորեն միանում է տեղի թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը։ Ինչպես բեմի վրա, այնպես էլ նրա կյանքում սկսում են բացահայտվել զուգահեռներ՝ դրաման ու էմոցիաները հյուսվում են իր անձնական պատմության մեջ։

Ֆիլմը ուսումնասիրում է, թե ինչպես բեմի կյանքը կարող է արձագանքել առօրյա իրականությանը։ Ֆիլմը թույլ է տալիս հանդիսատեսին մտածել, թե որքան անկայուն կարող են լինել մեր կյանքն ու ընտրությունները, ինչպես նաև այն, որ ամեն բան կարող է վերածվել դրամայի, եթե մենք այդպես նայենք։ 

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Քիթ Քուփֆերերը, որը խաղում է շինարարի կերպարը, և կարևոր երկրորդական կերպարներում հանդես եկող Քեթրին Մալեն Քուփֆերերն ու Թարա Մալենը, որոնք աջակցում են գլխավոր հերոսին նրա հոգեբանական դեգերումներում։